Control

Զարգացրեք Ձեր բիզնեսը CONTROL հաշվապահական կենտրոնի հետ

Նայել Հիմա

Մեր Մասին

CONTROL հաշվապահական կենտրոնը մատուցում է հաշվապահական աութսորսինգի ծառայություններ փոքր, միջին ու խոշոր բիզնեսներին:

Ժամանակակից շուկայական տնտեսությունը և կոշտ մրցակցությունը պահանջում են բիզնեսի արդյունավետ վարում, և այսօր, առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառության անհնար է հաջողության հասնել: Ցանկացած ձեռնարկության հաջողությունը հիմնված է հաշվապահական հաշվառումն ավտոմատացման միջոցով գրագետ վարելու վրա:

CONTROL հաշվապահական կենտրոնը բացի հաշվապահական հաշվառումից իրականացնում է նաև կառավարչական հաշվառում կազմակերպությունը ղեկավարելու և հետագա գործունեությունը զարգացնելու նպատակով:

Մատուցվող ծառայությունները ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ, այդ թվում՝ սպասարկում, առևտուր, արտադրություն, շինարարություն, ներմուծում և արտահանում, այլ:

 

 

  • Պատասխանատվություն

    CONTROL հաշվապահական կենտրոնը ամբողջությամբ կրում է պատասխանատվություն իր կողմից կատարված հաշվապահական աշխատանքների համար և հատուցում հաշվետվությունների հնարավոր ուշացման հետևանքով առաջացող տուգանքները:

  • Տեխնոլոգիաներ

    CONTROL հաշվապահական կենտրոնում ներդրված 1C հաշվապահական ծրագիրը հնարավորություն է տալիս հաշվապահական հաշվառման արդյունավետ վարում: Իսկ տվյալների պահպանման համար ապահովված են բոլոր պայմանները՝ կիրառելով մեր օրերի ամենաժամանակակից մեթոդները:

  • Հաշվապահական դասընթացներ

    Կենտրոնի գործունեության մի մասն են կազմում հաշվապահական դասնթացների կազմակերպումը, որոնք անցկացվում են անհատական և խմբակային: CONTROL հաշվապահական կենտրոնը Արտաշատում միակն է, որտեղ գործում են կազմակերպված հաշվապահական դասընթացներ: Դրանք հնարավորություն կտան սովորել հաշվապահություն, իսկ գործող հաշվապահներին՝ անցնել վերապատրաստում: